Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:00-ից առատ ձյան պատճառով Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում մոտ երկու տասնյակ մեքենա ձյան մեջ է խրվել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ճանապարհային ոստիկանները օգնում են վարորդներին ձնից դուրս բերել մեքենաները:

Ճանապարհներին առանց ձյան շերտը մաքրելու ավազ են լցնում, ինչն ավելի է բարդացնում երթևեկությունը: Ցածր մարդատար և ամառային անիվներով մեքենաները պարզապես մի կողմի վրա կանգնում են, վարորդները և ուղևորները թողնում են մեքենաները և այլ մեքենաներով շարունակում ճանապարհը: