Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռով, դեկտեմբերի 7-ին, ժամը 05.30-ին, ՀՀ վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Էդգար Ղ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:




























