Ամերիկյան Վիրջինիա նահանգում վազքով զբաղվող աղջկա վրա եղջերու է ընկել: Կենդանուն հարվածել է մեքենան, որից հետո եղջերուն օդ է թռել ու ընկել այդ պահին այդ վայրով վազող աղջկա վրա: Մեքենայի ղեկին 71-ամյա կին է եղել, հաղորդում է Herald Sun-ը:

Տուժծ Քրիսթին Ռիվերայի խոսքով՝ ինքը ծանր աշխատանքային օրից հետո որոշել է վազել: Նա խոստովանել է, որ չի հասկացել, թե ով կամ ինչ է ընկել վրա: Շտապօգնության աշխատակիցներն են նրան հետո ասել, որ դա եղջերու է եղել, հաղորդում է Lenta.ru-ն:

Եղջերուն բախումից սատկել է, իսկ մեքենայի 71-ամյա կին վարորդը տեղափոխվել է հիվանդանոց՝ թեթեւ վնասվածքներով:

Իսկ ահա երիտասարդ աղջիկը վնասել է ծունկը եւ գլխի մաշկը: