Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանի  որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ որպես պատվիրատու մեղադրվող 33-ամյա Ստեփան Հակոբյանը այսօր` դեկտեմբերի 9-ին, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեց 15 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպանված Սեդրակ Զատիկյանի քեռին՝ Մելս Հարությունյանը:

Ստեփան  Հակոբյանը, թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում մեղքը չի ընդունել: 

Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի ավագ որդին`Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: