Կիեւում տարհանել են մերտոյի «Կրեշչատիկ», «Ազատության Մայդան», «Տեատրալնայա» եւ «Զոլոտիե վորոտա» կայարաններում գտնվողն ուղեւորներին:

Առկա տեղեկատվության համաձայն՝ ոստիկանությունն ահազանգ է ստացել մի տղամարդուց, որը հայտնել է, թե նշված կայարաններում ռումբ է տեղադրված:

Ներկա պահին այդ կայարաններում ստուգում է իրականացվում, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կիեւի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը: