Եվրոպան պարտավոր է աջակցել ուկրաինացիներին, որովհետեւ «նրանք օրինակ են ցույց տալիս»: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ հանդես գալով Միլանում:
«Ուկրաինական հրապարակներում գտնվող երիտասարդությունը նոր էջ է գրում ԵՄ ապագա արժեքներում եւ պայքարում սեփական ապագայի համար»,-ասել է Բարոզուն:
Նրա կարծիքով՝ ԵՄ-ի հետ ինտեգրացիան ոչ միայն լայն տնտեսական հնարավորություններ, այլեւ «արդարություն եւ ազատություն» է տալիս, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Սա ուկրաինացիների համար ճանապարհի նախագիծ է, եւ մենք պետք է աջակցենք նրանց այս ծանր պահին»,-ասել է Բարոզուն:




























