Ես միշտ մեծ հաճույքով եմ այցելում Գյումրի, որն առանձնանում է իր պատմությամբ եւ մշակույթով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Քաղաքապետը ներկայացրել է մեկ տարվա ընթացքում քաղաքում տեղի ունեցած փոփոխությունները, առանձնահատուկ կանգ առնելով Գյումրին ԱՊՀ 2013թ ի մշակույթային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների վրա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելի են երկկող հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, մասնավորապես, Գյումրի ռուսական ներդրումների եւ «Սպորտ սիթի» մարզական համալիր կառուցելու գործում ռուսական կապիտալի հնարավոր մասնակցության մասին: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է լրագրողների հարցերին:





























