Ռուսաստանի Պենզենի մարզում ավտոպատահարի հետեւանքով երեք մարդ է զոհվել: 20-25 տարեկան եւս վեց ուղեւորներ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ չճշտված տվյալների`  վթարի է ենթարկվել Սարատովի բուհերից մեկի ՈՒՀԱ-ի թիմը:

Ավտոպատահարը տեղի է ունեցել միկրոավտոբուսի` հանդիպակաց գոտի դուրս գալու հետեւանքով: Միկրոավտոբուսի վարորդը եւ երկու ուղեւորներ զոհվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ըստ նախնական վարկածի`Hyundai-ի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչի հետեւանքով բախվել է Man բեռնատարին», - հայտնում է Ռուսաստանի ճանապարհային ոստիկանության մարզային վարչությունը: