Հատուկ ջոկատայիններով ռազմական մեքենաները փակել են Կրեշչատիկ փողոցը՝ Կիեւում Անկախության բարիկադներից 150 մետր հեռավորությամբ:
Մեկ այլ փողոցի կողմից Մայդանն արգելափակել են «Բերկուտի» ջոկատայինները, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Ցուցարարները պատրաստվում են իրավապահների գրոհին ու արդեն արգելափակել են Միխայլովսկայա փողոցի վրանային ճամբարի ելքն ու մուտքը:
ՈւԴԱՐ խմբակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն դուրս է եկել բերկուտցիների մոտ, իսկ ներքին զորքերի զինվորների մոտ է գնացել «Բատկիվշչիայի» առաջնորդ Արսենի Յացոնյուկը: Ըստ նրա՝ ներքին զորքերը գրոհի են պատրաստվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կլիչկոն ցուցարարների կոչ է արել կենդանի շղթա կազմել ու թույլ չտալ բերկուտցիների առաջխաղացումը:




























