Երեւան–Մեղրի ավտոճանապարհի 187-րդ կմ հատվածում դեկտեմբերի 8-ին ժամը 16:15-ի սահմաններում ԼՂՀ Ասկերանի շրջանի բնակիչ 50-ամյա Կամո Էդիկի Հովհաննիսյանը իր կողմից վարած Shevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով կողասահքի է ենթարկվել՝ հարվածելով ճանապարհահատվածի ձախ մասի երկաթե արգելապատնեշին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Մեքենայի ուղեւորները 56-ամյա Զոյա Գերասիմի Համբարձումյանը եւ 21-ամյա Հրայր Դուրեկանի Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ: NEWS.am-ի տեղեկություններով Վարորդը ԼՂՀ Ասկերանի N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան է : Իսկ Հրայր Մինասյանը նույն զորամասի լեյտենանտ:

Տեղադրություն



























