Մոլդովայում կոռուպցիայի բարձր մակարդակը գլխավոր արգելքն է երկրի զարգացման հարցում ու կարող է սպառնալիք հանդիսանալ երկրի եվրաինտեգրման համար: Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Յուրի Լյանկեն:

Նա ընդգծել է, որ պետական հաստատություններում կոռումպացվածության մակարդակի նվազեցման մասին ուղղակիորեն ասվում է ԵՄ հետ կնքած պայմանագրերում: Դա մոլդովացիների համար վիզային ռեժիմիազատականացման համար գլխավոր նախապայմանն է, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այդ խնդրի դեմ պայքարելու համար ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի Ազգային կենտրոնը, սակայն, ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, կաշառակերության մակարդակը շարունակում է աճել: