Այն դատավորները, որոնք գրեթե յուրաքանչյուր դատական գործ համաձայնեցնում են Վճռաբեկ դատարանի հետ, համարվում են «ամենասիրելին» եւ արժանանում խրախուսանքի: Այս մասին ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դատական արդար հետաքննության վերաբերյալ դեկտեմբերի 9-ին հրապարակված արտահերթ զեկույցում:
«Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից իրականացված հարցումներից ելնելով` Հայաստանում դատավորներին կարելի է բաժանել երեք խմբի. 1. Դատավորներ, որոնք գրեթե յուրաքանչյուր գործ համաձայնեցնում են Վճռաբեկ դատարանի հետ. 2. Դատավորներ, որոնք համաձայնեցնում են միայն այն գործերը, որոնք ենթակա են պարտադիր համաձայնեցման. 3. Գոյություն ունի դատավորների սակավաթիվ խումբ, որը ընդհանրապես ոչ մի գործ չի համաձայնեցնում Վճռաբեկ դատարանի հետ` ընդունելով ինքնուրույն որոշումներ», - նշվում է զեկույցում: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի`վերջիններս «ամենաչսիրվածներն են» եւ «անկանխատեսելիները», հետեւաբար, նրանց համար ճնշման եւ «հետապնդումների» ենթարկվելու մեծ վտանգ կա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























