Ռուսական Վորոնեժ քաղաքում տեղաբնակների ու ադրբեջանցիների ծեծկռտուքի արդյունքում սպանվել է 19-ամյա վորոնեժցի: Դանակահարության արդյունքում երիտասարդը մահացու վնասվածք է ստացել, իսկ նրա երեք ընկերներն ու մի ադրբեջանցի՝ վիրավորվել:

Նախնական տվյալներով՝ ծեծկռտուքին մասնակցել է տասնմեկ մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել «Պրահա» սրճարանում, որտեղ երկու ընկերախումբ է եղել:

Վիճաբանությունից հետո ադրբեջանցիները փորձել են ավտոմեքենայով փախչել դեպքի վայրից: Միջադեպի բոլոր մասնակիցները պարզվել ու ձերբակալվել են: Հարուցվել է քրեական գործ: Կոնֆլիկտի հանգամանքները պարզվում են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: