Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել «Ազգայնական շարժում» (MHP) եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավորների միջեւ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում դեկտեմբերի 9-ին, բյուջեի քննարկման ժամանակ քրդական կուսակցության կողմից «Քուրդիստան» բառի օգտագործմամբ օրինագիծը հունից հանել է ազգայնական պատգամավորներին։
Վիճաբանությունը թեժացել է եւ վերածվել ծեծկռտուքի MHP-ի եւ BDP-ի պատգամավորների միջեւ։ Նիստը նախագահողը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել։

































