ԱՄՆ եւ ԵՄ դեսպանները Ուկրաինայի իշխանություններին հիշեցրել են միտինգը ցրելու անթույլատրելիության մասին:

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆֆրի Փայեթը Twitter-ում հետեւյալն է գրել. «Խաղաղ ցույցերը պետք է շարունակվեն երկխոսության եւ բռնության բացակայության ճանապարհով... Աշխարհը հետեւում է, չի կարելի կորցրել շանսը»:

Իր հերթին Ուկրաինայում Եմ դեսպան Յան Տոմբինսկին հայտարարություն է տարածել, որում ուկրաինական իշխանություններին հիշեցրել է, թե «ուժի եւ հատուկ նշանակության ջոկատների անհիմն կիրառումը խաղաղ ցուցարարների դեմ անթույլատրելի են»: