Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքի նախկին քաղաքապետ 71-ամյա Բոբ Ֆիլները, որը տեղի հրեական համայնքի առաջնորդներից է, սեռական ոտնձգությունների մեջ մեղավոր է ճանաչվել: Նա 3 ամսվա տնային կալանքի է դատապարտվել եւ 3 տարվա փորձնական ժամկետի:

Բոբ Ֆիլները նաեւ բողոք ներկայացրած 19 կանանցից երեքին աննշան տուգանք կվճարի, հաղորդում է CNN-ը:

Ֆիլները քաղաքապետի պաշտոնը լքել էր այս տարվա օգոստոսին: Հրաժարականի պատճառ էին դարձել նախկին աշխատակիցների, այդ թվում՝ PR-մենեջերի, ինչպես նաեւ կոնգրեսական Դեբի Վասերման Շուլցի բողոքները: Նախկին աշխատակցուհիներից մեկի խոսքով՝ Ֆիլների կողքին գտնվելը «ցանկացած կնոջ  համար անվտանգ չէ»:

Սեռական ոտնձգությունների մեջ մեղավոր ճանաչված Ֆիլները խոստացել է «սեռական անզսպության» բուժման երկշաբաթյա կուրս անցնել: