Հյուսիսկովկասյան հասարակական շարժումների ներկայացուցիչները որոշել են Մանեժնայա հրապարակում այլատյացության դեմ հանրահավաք անցկացնել, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:
Պարբերականը նշում է, որ հանրահավաքի կազմակերպիչները մտադիր են միջացառումն անցկացնել դեկտեմբերի 25-ից ոչ ուշ, սակայն սապտարստ են այն տեղափոխել 2014-ի սկիզբ, եթե չհասցնեն ժամանակին հայտը ներկայացնել Մոսկվայի քաղաքապետարան: Հանրահավաքին մասնակցելու են դաղստանցիներ, չեչեններ, ինգուշներ, օսեթներ:
Հանրահավաքի անմիջական պատճառը փաստաբան Մուրադ Մուսաեւին աջակցություն ցուցաբերելն է, որը մեղադրվում է վկաներին կաշառելու մեջ: Միջոցառման մասնաիցները պատրաստվում են բողոքել նաեւ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Մասնակիցները բողքում են նաեւ լրագրողական աշխատանքների դեմ, մասնավորապես՝ «Առաջին ալիքի», «Ռոսսիա 2» եւ ՆՏՎ-ի գործունեության: Նրանք կարծում են, որ լրագրողների գործունեությունը բորբոքում է ազգամիջյան ու կրոնական ատելություն:





























