Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Մոնրովիա քաղաքում անհայտ քիմիական նյութից թունավորման արդյունքում, տարբեր տվյալներով, 50-ից ավելի մարդ է տուժել, նրանցից իննին հիվանդանոց են տեղափոխել:
Քաղաքի արդյունաբերական գոտում թունավոր գազի արտահոսքի արդյունքում շենքում տեղակայված ընկերությունների 200 աշխատակիցներ թունավորման նշաններ են զգացել, այդ թվում՝ գլխապտույտ:
Քաղաքի իշխանությունները վթարի գոտում գտնվողներին կոչ են արել փակվել շինություններում: Հատուկ ծառայությունները փորձում են պարզել նյութը եւ դրա արտահոսքի պատճառները, հայտնում է Los Angeles Times-ը:




























