ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շքախումբը, որը գնում էր ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելաի հուղարկավորությանը, Յոհանեսբուրգի ճանապարհին մայրուղու վրա խցանման մեջ է հայտնվել, Twitter-ում գրել է Ֆրանս Պրեսսի թղթակիցը:
«Նախագահ Օբաման ժամանել է ՀԱՀ, սակայն պիկ ժամին Պրետորիայից Յոհանեսբուրգ տանող ճանապարհին հայտնվել է խցանման մեջ»,-ասվում է հաղորդագրությունում:
Ֆրանս Պրեսսի տեղեկություններով՝ համաշխարհային առաջնորդները երեքշաբթի Յոհանեսբուրգի մարզադաշտում հանդես կգան Մանդելային հրաժեշտ տալ ցանկացող ութսուն հազար մարդու առաջ: Հիմնական ճառը կասի ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զուման: Նախատեսվում է, որ սգո արարողություններին մասնակցելու են 91 համաշխարհային առաջնորդներ ու պետությունների նախկին ղեկավարներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Մանդելան մահացել էր նախորդ շաբաթ Յոհանեսբուրգի իր տանը՝ 95 տարեկան հասակում:





























