Երեւանի Մ. Խորենացու եւ Վրացյան փողոցների խաչմերուկում դեկտեմբերի 9-ին, ժամը 11.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ եւ նրան տեղափոխել տուն: Հետագայում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, եւ նա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Մ. Հերացու փողոցի թիվ 10 շենքի դիմաց «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ` կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի:

«Լադա Պրիորա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: