PR-ի տեսանկյունից՝ Հայաստանի օմբուդսմենի արտահերթ զեկույցը հաջող էր, սակայն իրավական տեսանկյունից՝ փաստաթուղթը կազմվել է սիրողական մակարդակում: Այս մասին դեկտեմբերի տասին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերոի ու միջազգային համագործակցության ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը:
«Իհարկե, մենք խոստովանում ենք, որ երկրի դատական համակարգում կա վատ երեւույթ՝ կոռուպցիա: Մենք օմբուդսմենին եւս խնդրում ենք պայքարել դրա դեմ: Սակայն ավելի ճիշտ կլիներ ամեն հնարավոր բան անել՝ կոնկրետ դեպքեր բացահայտելու; Հայտարարեք կոռուպցիայի կոնկրետ դեպքերի մասին եւ մենք պատրաստ ենք պայքարել դրա դեմ»,-ընդգծել է Բաբայանը:
Նրա կարծիքով՝ նման սենսացիոն հայտարարություններին պետք է անդրադառնան նաեւ իրավապահները: «Ո՞րն է այդ հրապարակման նպատակը: Դատական իշխանության հանդեպ վստահության մակարդակը առանց այդ էլ ցածր է: Ակնհայտ է, որ չունենքայն դատական համակարգը, որի մասին երազում էինք: Սակայն զեկույցում կոռուպցիայի վերաբերյալ կետերը հիմնավորված չեն»,-ասել է Բաբայանը, հավելելով, որ եթե ապացույցներ չեն ներկայացվում, ապա հրապարակումը վերածվում է լրատվամիջոցներում թողարկվող նյութերին համապատասխանող հաղորդագրության:
Հիշեցնենք, որ Հայաստանի օմբուդսմենը դեկտեմբերի իննին հրապարակել էր արտահերթ զեույց՝ արդար դատական հետաքննութան վերաբերյալ, որտեղ հարցումների հիման վրա նշվել էին կաշառքի «սակագները», որոնք տրվել են դատավորներին:





























