ՀՀՇ  վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ մյուսներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության առթիվ։ Այս մասին այսօր՝  դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀՇ  վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։

Նա նշեց, որ նախաձեռնության անդամները ճիշտ քայլ են կատարել, քանի որ քաղաքականության մեջ պետք է որոշակի կազմակերպական ձեւ ունենաս, որը տեղի է ունեցել։ «Նրանք հայտարարել են, որ ստեղծում են այս քաղաքացիական նախաձեռնությունը, որ սեկտորում կլինեն, ինձ համար դեռեւս որոշակիություն չկա, բայց կարծում եմ՝ նրանք արագ որոշակիություն կմտցնեն։ Մենք համագործակցության փայլուն օրինակ ունենք անցյալում, եւ ինչու չէ առանձին հարցերի շուրջ կամ ինչ-որ պլատֆորմի շուրջ այդ համագործակցությունը հնարավոր է»,- ասաց Արարաը Զուրաբյանը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներն են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և Լենա Նազարյանը:Երեկ կայացել է նախաձեռնության առաջին ժողով-ասուլիսը: