ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եկել էր Վլադիլենինական կամ Վլադիգյումրի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։
Նա նշեց, որ ռուսական քաղաքակրթական ձեւերից է, երբ նրանք իրենց ծայրամասային շրջանները անվանում են Վլադիկավկազ, Վլադիվաստոկ, Վլադիսեւեր եւ այլն, եւ այժմ Վլադիմիր Պուտինը եկել էր Վլադիլենինական կամ Վլադիգյումրի։ «Տեսնում է, որ այստեղ իշխանություն, հասարակություն որպես այդպիսին չկա եւ իրեն ընդունում են այնպես, ինչպես ստրուկը կընդուներ տիրոջը, եւ այդպես էլ գալիս է, ինչ ուզում է՝ հայտարարում է։ Պետական այցի է գալիս տասնհիգ րոպեով, մի շարք ատրիբուտներ կան էլի, որ նախագահը պետք է այցելի ԱԺ, հանդիպում ունենա համալսարանում, զեկույցով հանդես գա եւ այլն։ Մերոնք տրված են ամեն ինչով, իսկ տրվածին որեւէ մեկը այլ ձեւով չի կարող մոտենալ»,- ասաց Արարատ Զուրաբյանը։





























