Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Հայաստանը լքած զորակոչիկների նկատմամբ քրեական հետապնդման վերացմանը:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաղաքացիների մասին» օրենքի փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվել են խորհրդարանի դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում:
Հայաստանի սփյուռքի նախարարության հիմնավորման մեջ նշվում է, որ զորակոչային տարիքի անձինք, որոնք մեկնել են արտասահման, 27 տարեկան դառնալով չեն վերադառնում հայրենիք, քանի որ նրանց վրայից չի հանվում քրեական հետապնդումը: Հերթական փոփոխությունը չեղյալ է հայտարարում այդ միջոցառումը՝ 2013թ. աշնանային զորակոչից սկսած: Փոփոխությունն ընդունվում է արդեն չորրորդ անգամ:
Հայրենիք վերադարձածներին ներկայացվող պահանջը նախկինի պես մնում է 200 հազար դրամ տուգանքը՝ ամեն բաց թողած զորակոչի դիմաց:





























