Բնակարանային գողություն կատարելու կասկածանքով դեկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Գրետա Հ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանել է, որ 2006 թ. մարտին, տարբեր օրերի ընթացքում, իր հարեւան Էդուարդ Տ.-ի կողմից իրեն վստահված դռան բանալիով մի քանի անգամ բացել է նրա  բնակարանի դուռը եւ գողացել կենցաղային տարբեր իրեր:

Կատարվում է նախաքննություն: