Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 10-ին, ժամը 13.45-ին տեղեկություն է ստացել, որ, Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի (Մ3) 15-րդ կմ-ին, մերկասառույցի պատճառով արգելափակվել է 3 բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ արգելափակվել են «Իվեկո» մակնիշի ZMS890, «ԶԻԼ-131» մակնիշի AA8843MX եւ «ԶԻԼ-131» մակնիշի GWG948 պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաները:

Մեքենաները Սպիտակի ՃՇՇ-ի աշխատակիցների օգնությամբ դուրս են բերվել արգելափակումից եւ շարունակել ընթացքը: