29-ամյա Հովհաննես Ս.-ն դեկտեմբերի 9-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հաղորդաշարը դիտելուց հետո ճանաչել է Կարեն անունով երիտասարդին, որը օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով օգոստոսի 16-ին խաբեությամբ վերցրել է 50.000 դրամ:
Նույն օրը, ժամը 17.00-ին, համանման հարցով ոստիկանության նույն բաժին է դիմել նաեւ 1988 թ. ծնված Լեւոն Ս.-ն. Կարենն օգոստոսին նույն պատրվակով իրենից վերցրել էր 50.000 դրամ եւ անհետացել:
Քննությունը շարունակվում է:




























