Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 10-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 1/2 շենքի մոտակայքում այրվում է վերամբարձ կռունկ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ վերամբարձ կռունկի կռունկավարի խցիկում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.51-ին, մարվել՝ 13.08-ին: Այրվել է ‹‹Հ.Հովհաննիսյան եւ ընկերներ›› ՍՊԸ-ին պատկանող վերամաբարձ կռունկի խցիկավարի խցիկն ամբողջությամբ:




























