Կիեւի «Ուկրաինա» ազգային պալատում սկսվել է գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նախկին երեք նախագահների՝ Վիկտոր Յուշչենկոյի, Լեոնիդ Կուչմայի եւ Լեոնիդ Կրավչուկի հանդիպումը:

«Չորս նախագահների հանդիպումն արդեն սկսվել է: Այս հանդիպումը կարելի է դիտարկել որպես նախագահների, «Դեկտեմբերի մեկի» նախաձեռնության, ընդդիմության, երիտասարդության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ համազգային կլոր սեղանի կազմակերպման առաջին քայլ», - մեկնաբանել է «Մեր Ուկրաինա»-ի քաղխորհրդի ներկայացուցիչ Իրինա Վաննիկովան:

Այնինչ ընդդիմադիր կուսակցությունները կլոր սեղանի մասնակցության հրավեր չեն ստացել: Մասնավորապես, հրավիրված չեն եղել ընդդիմադիր երկու կուսակցությունների առաջնորդներ Վիտալի Կլիչկոն եւ Օլեգ Տյագնիբոկը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»: