Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 1955 թ. ծնված Մակեդոն Ս.-ն  եւ հաղորդում  տվել, որ 1998 թ. ամռանն  իր ծանոթ, 1962 թ. ծնված  Մովսես Կ.-ն 4.000 դոլարով եւ մեկ ամսից վճարելու պայմանով  իրենից գնել է «ՄԱԶ-54322»  մակնիշի ավտոմեքենա:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հետագա 2 ամսվա ընթացքում վճարել է 400 դոլար, սակայն դրանից հետո չի վճարել եւ չարաշահելով իր վստահությունը` խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային:

Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ին, Մովսես Կ.-ն իր տնից բերման է ենթարկվել ոստիկանություն  եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: