«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ առաջիկայում մի շարք պետական գերատեսչություններում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, ստեղծվելու են Մաքսային միության հետ համագործակցության առանձին ստորաբաժանումներ։ Հիշեցնենք որ երբ Սերժ Սարգսյանն ընթանում էր եվրաինտեգրման ուղով, մի շարք պետական գերատեսչություններում ստեղծվեցին Եվրոպայի եւ ԵՄ-ի հետ համագործակցության առանձին վարչություններ։ Այդ գերատեսչություններից մեկն էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, որտեղ կա «միջազգային տնտեսական համագործակցության» եւ առանձին «ԵՄ-ի հետ համագործակցության» վարչություն։

 Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Խեչոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մեր գերակայություններից ելնելով՝ հնարավոր է, այո, նախարարությունը որոշ կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի։ Բայց դա չի նշանակում, որ դադարեցրել ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը, որովհետեւ ԵՄ-ի հետ միասին մի շարք ծրագրեր ենք իրականացնում»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում