Ցուցարարների մի մասը «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի գլխավորությամբ հետ են մղել «Բերկուտ» հատուկ նշանակության զորքերին` Կիեւի Ինստիտուտսկայա փողոցի պատնեշների մոտ:
Հատուկ նշանակության զորքերը փորձում են պատ կազմել, սակայն ցուցարարները դա թույլ չեն տալիս, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը` վկայակոչելով «ՈՒԴԱՌ»-ի մամուլի ծառայությունը:
«Բերկուտի» ստորաբաժանումները Ինստիտուտսկայա փողոցում ըստ էության պաշարման մեջ էին հայտնվել: Ընդդիմադիր կուսակցության պատգամավորները փողոցում շրջափակել էին հատուկ տեխնիկան:
Հատուկ նշանակության զորքերի թիկունքում ձեւավորվել էր ցույցին ժամանած մարդկանց շարասյուն` ավելի քան 300 մարդ: Մարդիկ փորձում են շրջափակել հատուկ նշանակության զորքերին։
Հրապարակ են ժամանել ներքին զորքերի ստորաբաժանումները: Ըստ տեղեկության` ուժայինները սկսել են ծեծել ցուցարարներին:





























