Երեւան քաղաքի Արցախի պողոտայում` «ՏԷՑ» կոչվող հատվածում, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.47-ին, մարվել` 07.02-ին:
Այրվել է վարորդի խցիկն ամբողջությամբ:




























