Երեւանի Արա Սարգսյան 4 հասցեում ՝ փայտի արտադրամասում, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 05:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է 05.36-ին, մարվել՝ 05.51-ին:

Պարզվել է, որ «Դեկորատիվ» գործարանի տարածքում՝ փայտամշակման արադրամասում, այրվել է արտադրամասի տանիքը՝ 20քմ, բակում տեղադրված փայտ՝ 8 խմ, կրպակ՝ 9 քմ եւ 8 հատ փայտյա դուռ: