Ադրբեջանի տարածքում, դեկտեմբերի 10-ի երեկոյան երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալները, երկրաշարժն արձանագրվել է ժամը 22:40-ի սահմաններում, Լենքորանի շրջանից հյուսիս արեւելք:

Տեղեկատվության համաձայն, 43 մկմ խորության վրա ստորերկրյա ցնցումների ուժը կազմել է 3 բալ:

Ավերածություններ չեն արձանագրվել: