Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում՝ թիվ 7 տան մոտակայքում, դեկտեմբերի 10-ի երեկոյան, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ «ԿամԱԶ» մակնիշի 262 ԼՕ 05 համարանիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, կողաշրջվել եւ հարվածել է Է. Ս.-ին եւ Գ. Թ-ին պատկանող թիվ 7 տան պատին, ինչից փլուզվել է տան խոհանոցի պատը (10ք.մ), երկրորդ հարկի պատը (5ք.մ) եւ շքամուտքը (2ք.մ):

Հրշեջ-փրկարարները մեքենայից դուրս են բերել վարորդ Բ. Հ.-ին (ծնվ. 1947թ.) եւ տեղափոխել Վայքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: