Երեւանի Շիրվանզադեի փողոցի թիվ 33/19 շենքի նկուղում, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 10:23-ին, տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ,  հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Ավելի ուշ ԱԻՆ-ը հաղորդել է, որ շենքի նկուղային հարկում կուտակված գազերի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետեւանքով փլուզում տեղի չի ունեցել, զոհեր եւ տուժածներ չկան:

Դեպքի մասին տեղեկացվել են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ առողջապահության, տրանսպորտի եւ կապի, բնապահպանության նախարարությունների պատասխանատուները:

Ըստ որոշ տեղեկությունների՝ պայթյունը գրանցվել է «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող տարածքի նկուղային հարկում: