Կիեւի Անկախության մայդանում ցուցարարները խոչընդոտել են ԱԻ եւ կոմունալ ծառայությունների աշխատակիցների՝ քաղաքի կենտրոնի ազատմանն ուղղված աշխատանքին: Այս մասին գրված է Ուկրաինայի ՆԳՆ-ի հաղորդագրությունում:
Ժողովրդական պատգամավորները ցուցարարներին կոչ են արել դիմադրել քաղաքի կենտրոնի երթեւեկելի մասի ազատման մասին դատարանի որոշման կատարմանը, նշված է հաղորդագրությունում:
«Շարունակվում է ցուցարարների եւ իրավապահների ուժային դիմակայությունը, որի ընթացքում իրավապահներին հարվածներ են հասցնում, խլում անհատական պաշտպանության միջոցները (վահանները, պաշտպանիչ սաղավարտները)», - հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից եւ նշել, որ առավոտյան ժամը 4-ի տվյալով՝ ներքին զորքերի տասը մարտիկ մարմնական վնասվածքներ է ստացել:





























