Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա ՀԱԿՈԲՅԱՆՆ ազատվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա) է նշանակվել Աննա ԱՂԱՋԱՆՅԱՆԸ:





























