Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուի այցը Հայաստան, այդ երկրի վարած քաղաքականության հետեւանք է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցությամբ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի Հայաստան այցից հետո ինչ-որ բան է փոխվել:
«Մեր չորս հարեւանների միջեւ փոփոխվող հարաբերություններ են սկսվել: Ինչքան էլ մենք հայհոյենք Դավութօղլուին, նա իր երկրի համար բավականին լավ դիվանագետ է: Այս փուլում շատ կարեւոր է մեր դիրքորոշումը: Խնդիրն այն է, որ այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված խնդիրն աշխարհի ուշադրության կենտրոնում է»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը եւ ավելացրեց, որ մենք այս փուլում պետք է կարողանանք Արցախի եւ Ցեղասպանության հարցը ճիշտ ներկայացնենք, որ աշխարհը համահունչ պատասխան տա:
Միաժամանակ Ալեքսնայնանը նշեց, որ Թուրքիայի քաղաքականության մեջ իմիտացիա էլ կա, ինչը դիվանագիտություն է, սակայն մենք պետք է ոչ թե մաղձ թափենք, այլ ճիշտ քաղաքականություն վարենք: «Մենք շատ լավ դիվանագիտություն ունենք»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:





























