Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 10-ին, ժամը 16.50-ին, Հայաստանի ԱՆ հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի հիվանդասենյակներից մեկից բերման է ենթարկվել 51-ամյա Վլադիսլավ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2007 թ. փետրվարի 10-ից ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության Արեւելա-Ուրալյան գծային բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: