Դեկտեմբերի 10-ին, ժամը 09.00-ին, Վարշավա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 51-ամյա Վահե Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2005 թ. նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:




























