Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Երեւանի Դ. Անհաղթի փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 29-ամյա Էդգար Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով: