Քաղաքացի Ն. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 177-րդ եւ 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:

Ըստ Ն. Ա.-ի հաղորդման` 2013 թվականի հուլիսի 24-ին Իջեւան քաղաքի` իրեն պատկանող բնակարանում իր ծանոթ Ա. Պ.-ի կողմից ծեծի ենթարկվելու փաստով Ոստիկանության քննիչ Ա. Ղ.-ի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով պարտադրված՝ գրել է, որ հաշտվել է Ա. Պ.-ի հետ եւ նրա նկատմամբ որեւէ բողոք կամ պարտք ու պահանջ չունի:

Միաժամանակ, Ն. Ա.-ն իր բացատրությամբ հայտնել է, որ վերը նշված դեպքից հետո իր բնակարանից անհետացել են իրեն պատկանող 150.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան, 90.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանին, 3000 ՀՀ դրամը, եւ կարծում է, որ նշված իրերը, ինչպես նաեւ` գումարը վերցրել է Ա. Պ.-ն: Վերջինս իր կասկածի մասին բազմիցս հայտնել է քննիչ Ա. Ղ.-ին, սակայն նա այդ հանգամանքը չի արձանագրել եւ քննության առարկա չի դարձել:

Կատարվում է նախաքննություն: