«Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մարտիկներն ու ներքին զորքերի զինվորները սկսել են Կիեւի քաղաքապետարանի վրա գրոհը, որն ընդդիմության կողմնակիցների վերահսկողության տակ է:
Որոշ լրատվամիջոցների տեղեկություներով՝ շինության ներսում գտնվողների դեմ հատուկ նշանակության ջոկատայինները արցունքաբեր գազ են կիրառել: Իրենց հերթին պաշտպանվողները զինվորների վրա սառը ջուր են լցնում, հաղորդում է «ՈւՆԻԱՆ»-ը:
Ավելի վաղ շինությանն են մոտեցել ուժային կառույցների աշխատակիցներով երեք ավտոբուսներ:





























