Ռուսաստանում հոգեկան խանգարումներով տառապող 4 մլն մարդ կա գրանցված: Այս կամ այն չափով հոգեբույժի օգնության կարիք ունի ռուսաստանցիների 14%-ը, որը կազմում է 20 միլիոնից ավելի մարդ: Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Զուրաբ Կեկելիձեն, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ ներկայումս մոլորակի յուրաքանչյուր չորրորդ կամ հինգերորդ բնակիչը հոգեբույժի օգնության կարիք ունի, յուրաքանչյուր երկրորդը հիվանդանալու հնարավորություն ունի, իսկ 2012թ. ընկճախտը սիրտ-անոթային հիվանդություններից հետո երկրորդ տեղում է եղել:

Անդրադառնալով ռուսաստանյան հոգեբույժների աշխատանքին՝ Կեկելիձեն նշել է, որ տեղամասային բժիշկները աշխատաժամանակի քառորդ մասը ծախսում են տեղեկանքների եւ փաստաթղթերի ձեւակերպման վրա: