ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկորիա Նուլանդը առավոտյան ժամանել է Անկախության Մայդան, որտեղ շարունակվում են իրավապահների ու ցուցարարների բախումները: Նա շփվում է ցուցարարների հետ ու նրանց թխվածքաբլիթ ու բուլկեղեն հյուրասիրում: Նրան ուղեկցում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը, փոխանցում է «Սեգոդնյան»:
Ակցիայի մասնակիցները Նուլանդին ողջունում են ուրախ բղավոցներով, ոմանք վանկարկում են «God bless you»:
Հիշեցնենք, րո երեկ Քեթրին Էշթոնը Արսենի Յացոնյուկի ուղեկցությամբ եղել է Եվրոմայդանում ու Եվրոպական հրապարակում:





























