Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ է արձագանքել խորհրդարանում իրեն քննադատության ենթարկած ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորներին։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը 2014-ի բյուջեի հետ կապված խորհրդարանում ելույթ է ունեցել, որի ընթացքում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորները սրահից պահանջել են նախատեսված ժամանակից ավելի չխոսել։
Էրդողանը, կատաղելով, որ իրենից պահանջում են հատկացված ժամանակի մեջ տեղավորվել, դիմել է ընդդիմադիրներին՝ ասելով, թե երբ նրանց առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն 9 րոպե ավելի խոսեց, ոչ-ոք նրան բան չասաց։ «Ինչո՞ւ եք անընդհատ բղավում, անդաստիարակ հարիֆներ»,-ասել է Էրդողանը։





























