Հայաստանի խորհրդարան է ներկայացվել հաջորդ տարվա պետբյուջեի լրամշակված տարբերակը: Ինչպես այսօր կայացած խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, բյուջեի եկամտային մասը առաջարկվում է ավելացնել 1 մլրդ 480 մլն դրամով: Ծախսերի ընդհանուր գումարը ավելացել է մոտավորապես նույնքանով:
Դրա հետ մեկտեղ՝ բյուջեի նախագծում իրականացվել է 29,6 մլրդ դրամի վերաբաշխումներ: Ծախսերի բաժնում մոտ 17 մլրդ դրամով ավելացել են պհոկտեմբերի էմիտավորված օտարերկրյա արժույթով պետակա պարտատոմսերի սպասարկման ծախսերը: Միջին մասնագիտական բուհերի վեարնորոգման ու վերազինման համար առանձնացվել է 1,2 մլրդ դրամ:
Տրանսպորտային ենթակառուցվածքների ու կրթօջախների շինարարության ու վերանորոգման համար կառանձնացվի 5,5 մլրդ դրամ: Այլ ճյուղերում ծախսերի համար նախատեսվում է 400 մլն դրամ:
Միեւնույն ժամանակ մի շարք կրճատված ծախսերի գումարը կազմել է 31,2 մլրդ:
Այսպիսով՝ բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 135 միլիարդ 900 միլիոն դրամ, ծախսերը՝ 1 տրլն 246 մլրդ 400մլն: Բյուջեի դեֆիցիտը կկազմի 110 մլրդ 500 մլն դրամ:





























