ԱՄՆ-ն կարող է քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ ընդունել Ուկրաինայի դեմ: Այս մասին հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին:

Մեկնաբանելով Կիեւում ոստիկանության ու ցուցարարների բախումները՝ պետքարտուղարության ներկայացուցիչը ընդգծել է, որ ԱՄՆ իշխանությունները Ուկրաինայի ղեկավարության գործողությունները դիտարկում են որպես «անընդունելի»:

Ուկրաինական իշխանություններին հարկավոր է «ականջալուր լինել հանրության ու ժողովրդի ձայնին»: Ուկրաինայի բնակիչները ցանկանում են, որպեսզի երկիրը դառնա «եվրոպական ժողովրդավարական պետություն», հավելել է Պսակին:

Սակայն պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ այդ հարցի առնչությամբ որեւէ որոշում դեռեւս չի կայացվել, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: